ՀՀԿ-ի վստահված անձը ընտրատեղամասից փախավԱջափնյակի 6/05 ընտրատեղամասում ժամը 14:09-ի դրությամբ 580 ընտրող քվեարկել էր 1670 ընտրողից:  Հանձնաժողովի նախագահը՝ Գեորգի Արիստակեսյանը ՀՅԴ-ական էր: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ առավոտյան եղել են կուտակումներ, խառնաշփոթություն, հրավիրել է ոստիկաններին եւ լուծել է հարցը: «Ժառանգության» հանձնաժողովի անդամ Արթուր Մարգարյանն էլ պատմեց, որ  ընտրատեղամասում ՀՀԿ-ի վստահված անձը անհարկի աղմկել է. «Մի քանի սկանդալային պահեր եղան, վեճ եղավ հանձնաժողովի նախագահի հետ: Հրավիրեցինք ոստիկանների»: Մենք փորձեցինք զրուցել նաեւ ՀՀԿ-ի վստահված անձի հետ: Նա վստահեցրեց, որ ոչ մի վեճ էլ չի եղել, իսկ երբ փորձեցինք տեսախցիկը միացնել, բռունցքով փակեց օբյեկտիվը՝ հորդորելով իրեն չնկարել: Նա ուղղակի փախավ ընտրատեղամասից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել