Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին խոստացել է նախագահական ընտրություններից հետո վերադառնալ հայրենիք՝ ներկայիս իշխանությունների դեմ պայքարելու համար:

«Այսօր Վրաստանի տնտեսական վիճակը աղետալի է: Պատճառը՝ մաֆիայի սանձարձակությունն է, որը առաջնորդում է (Վրաստանի նախկին վարչապետ) Իվանիշվիլին: Մենք վերջ կտանք այս իշխանությանը հենց այս տարի, նախագահական ընտրություններից հետո »,- հայտարարել է Սաակաշվիլին:

Օդեսայի շրջանի նախկին նահանգապետը հայտարարել է, որ «մտադիր է անձամբ զբաղվել» երկրի տնտեսության և կենսամակարդակի խնդիրներով:

«Այժմ իմ դեմ մեղադրանքը մի նպատակով է առաջադրված. որպեսզի ես չմտածեմ Վրաստան վերադառնալու մասին: Հույս չունենաք: Ես գալու եմ Վրաստան և իմ թիմի հետ իրականացնելու եմ բոլոր ծրագրերը: Ես չեմ թողնի վրաց ժողովրդին դժբախտության մեջ»,- ասել է Սաակաշվիլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել