«Ապրիլյան քառօրյայի հիմնական դասն այն է, որ պատերազմը չի սկսվում ու ավարտվում փաստաթղթերով, չի կարելի դիտարկել խնդիրը որպես մեկ մարտի կամ ճակատամարտի խնդիր, այլ որպես կենսակերպ: Այդ միտքը ապրիլի քառօ­րյայի երկրորդ տարելիցի կապակցու­թյամբ հիշատակի միջոցառմանն արտա­հայտել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Իրավիճակի և խնդրի առնչությամբ արտահայտված հա­մարժեք միտք է:
 
Հայաստանը պարտադրված է խաղաղու­թյուն ապահովել` մշտապես պատերազմի պատրաստվելով: Դա Հայաստանի ընտրությունը չէ, և անիրատեսական է մտածել, թե հնարավոր է իրերի, այսպես ասած, այդ դա­սավորությունը փոխելու ուղղությամբ գոր­ծադրել արդյունավետ ջանք` հասնելու հա­մար այլ «կառուցվածք» պահանջող կամ են­թադրող խաղաղության: Դժբախտաբար, չկա դրա ռացիոնալ հնարավորությունը, և ջանքը պետք է օգտագործել ռացիոնալ` Հայաստա­նը մշտապես պատրաստելով պատերազմի, պատրաստ պահելով պատերազմելու, որով­հետև խաղաղությունն ապահովել կամ հնա­րավոր չէ, կամ հնարավոր է միայն այդ ճա­նապարհով, այդ տարբերակով, երբ Ադրբեջանը մշտապես կգիտակցի և կլինի վստահ, որ չի կարող պատերազմով լուծել որևէ հարց:
Միայն այդ դեպքում Ադրբեջանը կմնա պատերազմելու իրական քայլերից զերծ, կմնա միայն առավելագույնը ագրեսիվ հռետորաբանության մեջ:

Սակայն այստեղ բանն, իհարկե, միայն Ադրբեջանին զսպելը չէ, այլ նաև հակամարտու­թյան գործընթացում ներգրավված միջնորդ­ների վարքագծի վրա ազդեցությունը: Ներկա­յումս, հատկապես Ապրիլյան քառօրյայից հե­տո, միջնորդները միասին և առանձին-առանձին հասկացան, որ Հայաստանն ունի նվազագույն անհրաժեշտ դիմադրունակու­թյուն, երբ անգամ բավականին մեծ ռազմատեխնիկական առավելության դեպքում Բա­քուն ռազմական ճանապարհով չի կարող լու­ծել որևէ էական հարց: Հայաստանի մշտա­կան դիմադրունակությունը, դրա անընդհատ կատարելագործումը կօգնի, որպեսզի միջ­նորդները մնան Բաքվին զսպելու դիրքում, անգամ, այսպես ասած, ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, որը ապրիլից առաջ ինտենսիվ սնուցում էր Բաքվի ռազմատենչությունը և ագրեսիան: Ներկայումս Մոսկվան ստիպված է մերժել Բաքվի հայցերը՝ պատե­րազմի իրավունքի շուրջ գործակցությունը լայն ծավալով վերականգնելու առումով:

Իհարկե, այստեղ խնդիրը բավականին բազմաշերտ է, բայց բոլոր դեպքերում առանցքում Հայաստանի դիմադրունակու­թյունն է: Իսկ դա, իհարկե, չի նշանակում մի­այն ռազմատեխնիկական կարողությունների ընդլայնում: Դա նշանակում է նաև արտա­քին դիվանագիտական դիվերսիֆիկացված կապեր, խորացող հարաբերություն ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, Եվրամիության հետ, ինտենսիվ հա­րաբերություն Չինաստանի և Իրանի հետ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել