Սամվել Ալեքսանյանը սպառնում է. «Եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ինձնից չնեղանաք»Քիչ առաջ 8/8 տեղամասից ստացված ահազանգի հետքերով տեղամաս եկավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, հետաքրքրվեց իրավիճակով, ցուցումներ տվեց ՀՀԿ-ական բոլոր տղաներին ու սպառնաց. «Եթե մի հատ էլ ստից զանգ եկավ, ինձնից չնեղանաք, մնացածը դուք որոշեք»:

Հարցին, թե ինքը իրավունք ունի՞ ցուցումներ տալու հանձնաժողովի անդամներին ու վստահված անձանց, ասաց. «Ես վստահված անձի թուղթ էլ ունեմ»:

Դիտորդ Ռուզաննա Գրիգորյանի պնդմանն ի պատասխան, թե ինքը գրանցված չէ որպես վստահված անձ, պարոն Ալեքսանյանը լռեց ու հեռացավ ծիծաղելով. «Վստահված անձ էր, մեր թաղի տղա էր: Մոսո ջան ոչ մի խնդիր մի ստեղծեք, Էդո ջան, լսա՞ր»:

Դիտորդ Ռուզաննա Գրիգորյանը նաեւ դժգոհեց, որ իր աշխատանքը ՀՀԿ-ական տղաները խոչընդոտում են: Ի պատասխան պարոն Ալեքսանյանը սկսեց հեռախոսազանգին պատասխանել ու դուրս եկավ տեղամասից:

Հետո էլ պարզաբանեց. «Եկել եմ, որ ստեղ պրոբլեմ չլինի»:

Մեր հարցին, թե Մալաթիա-Սեբաստիա համայնքի բոլոր տեղամասերը դո՞ւք եք վերահսկում, ասաց. «Չեմ վերահսկում, շտաբում էի, զանգեցին եկա»:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել