Էսօր լիքը բաներ կհիշվեն 2 տարի առաջ տեղի ունեցած դեպքերից:
Մի դրվագի մասին եմ ուզում գրել: Ապրիլի 4-ին Պաշտպանության նախարարի այն ժամանակվա առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունում է ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդին ու քննարկվում է Իրանի գյուղերից մեկում ընկած հրթիռների հարցը: Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկային:
Քննարկումից պարզ է դառնում, որ հայկական կողմը չէր կարող իր իսկ թիկունքում գտնվող գյուղը հրետակոծել: Սա ադրբեջանական հերթական սադրանքն էր, որպեսզի պատերազմական պայմաններում լարվածություն առաջացներ հայ-իրանական հարաբերություններում: Գուցե սա հետևանք էր նրա, որ ապրիլի 2-ից սկսած իրանական պետական լրատվամիջոցներն իրենց նյութերում հղում էին անում հայկական պաշտոնական կողմին:
Իսկ այ մեր լիքը ՖԲ օգտատերեր ու լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում էին լիքը անասուն՝ myvideo-անման կայքերի նյութերը: