Լրատվամիջոցները հաղորդում են, որ հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին նոր սիրավեպ է սկսել անշարժ գույքի գործակալի հետ։ Դերասանուհու ընտրյալի անունը չի նշվում։

«Անջելինա Ջոլին մի քանի ընկերների պատմել է, որ նոր հարաբերությունների պատրաստ չէ, սակայն նրան մի քանի անգամ տեսել են գեղեցիկ տղամարդու ընկերակցությամբ, որն անշարժ գույքի գործակալ է աշխատում»,-ասել է աղբյուրը։

Աղբյուրը հավելել է, որ Ջոլիի և նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի հարաբերությունները կտրուկ վատթարացել են։ Այժմ նրանք հաշտվելու հնարավորություն չունեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել