Նոր Նորքի 9-րդ զանգվածում տեղակայված 2/30 ընտրատեղամասում քիչ առաջ տեղի ունեցավ վիճաբանություն: Այսպես կոչված՝ տարածքի պատասխանատու ՀՀԿ-ականը, ով չուներ վստահված անձի վկայական, ներխուժել է ընտրատեղամաս և խլել ՀՅԴ վստահված անձի նշումների թուղթը: 

Բանն այն է, որ ՀՅԴ վստահված անձը թղթի վրա նշումներ է կատարել, թե քանի հոգի է եկել ընտրության: Հանձնաժողովի նախագահը փորձել է աղմուկ բարձրացնել և ընտրատեղամաս կանչել ՀՀԿ-ականներին: Հանձնաժողովի անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ տիկին Ջուլիետան «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ վաղ առավոտից ՀՀԿ հանձնաժողովի նախագահը ավելորդ աղմուկ է բարձրացնում, իսկ աղջկա ձեռքից թուղթ խլելը պարզապես խուլիգանություն էր: 

Նշենք, որ տեղամասում բավականին լարված մթնոլորտ է, իսկ ՀՅԴ ներկայացուցչին նշումներով թուղթը չեն վերադարձրել:


Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել