Թուրքիայի նախագահ Էրդողանը չի թաքցնում իր զայրույթը եւ հայտարարել է, որ ահաբեկիչներին սատարող ցանկացած ուժեր հանդիսանում են թուրքական բանակի օրիանական հարվածի թիրախ: Իրականում, սակայն, Անկարան չի շտապում իրագործել սպառնալիքները՝ գիտակցելով, որ այրելու է նահանջի կամուրջը: Ֆրանսիան ԱՄՆ-ից հետո դառնում է ՆԱՏՕ-ի երկրորդ պետությունը, որն ուղիղ հակամարտության մեջ է մտնում դաշինքի անդամ Թուրքիայի դեմ, իսկ եթե հիշենք, որ Գերմանիան մի քանի ամիս առաջ դադարեցրել է ռազմական տեխնիկայի մատակարարումն Անկարային եւ լուրջ քաղաքական բախումներ ունեցավ Էրդողանի հետ Ինջիրլիկ ավիաբազայի եւ գերմանական քաղաքացիություն ունեցող քաղբանտարկյալների հարցերով, ապա մնում է արձանագրել, որ ՆԱՏՕ-ի առանցքային երկրները մտել են Թուրքիայի հետ աշխարհաքաղաքական հակամարտության մեջ, որը ցանկացած պահին կարող է դառնալ ռազմական: Հատկանշական է, որ այդ համատեքստում Թուրքիան կտրուկ ավելացնում է իր համագործակցությունը Ռուսաստանի հետ՝ Կրեմլից ստանալով ոչ միայն Ս-400 ՀՕՊ համակարգեր, այլ նաեւ միջուկային երկիր դառնալու տեխնոլոգիաներ ատոմակայանի կառուցման միջոցով: 100 տարվա ռուս-թուրքական դաշինքն ընդդեմ աշխարհի վերակենդանանում է մեր աչքերի առաջ: Զավեշտալի է, որ այս պայմաններում ՀՀ-ն դեռեւս մնում է Ռուսաստանի ռազմական վերահսկողության տակ եւ ուշացնում է Արեւմուտքի հետ իր անվտանգությունն ապահովող հարաբերությունների զարգացումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1895018090531736&set=a.369814906385403.92486.100000706916433&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել