Tert.am-ը գրում է.

Ռուսաստանն արտաքսում է մի շարք երկրների դիվանագետներին՝ ի պատասխան «Սկրիպալի գործով» ռուս դիվանագետների արտաքսման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Հաղորդվում է, որ այս քայլը հայելային բնույթ է կրում։ Այսպես՝ Ռուսաստանը պետք է լքեն 4 լեհ, 3 լիտվացի, 1 լատվիացի, 2 իտալացի դիվանագետ։

Նաև արտաքսվում են Նիդեռլանդների դիվանագիտական ներկայացուցչության 2 աշխատակից և էստոնացի ռազմական կցորդ Տոոմաս Պեդան։ Նրանք բոլորը պետք է լքեն երկիրը մինչև ապրիլի 7-ը։


ՌԴ ԱԳՆ-ն Լոնդոնից պահանջել է նաև հավասարեցնել Ռուսաստանում իր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ընդհանուր թիվը Մեծ Բրիտանիայում ռուսական դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների թվին, դրա համար Լոնդոնին հատկացվել է 1 ամիս։ 


«Սա ափսոսանք է առաջացնում, սակայն Ռուսաստանի նախկին քայլերից ելնելով՝ մենք ակնկալում էինք նման պատասխան»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ-ում Լիտվայի դեսպանն ու Մոլդովայի դեսպանատան ներկայացուցիչն այցելել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն։ Դրանից առաջ հայտնի է դարձել Ուկրաինայի դեսպանության ներկայացուցչի ժամանման մասին։ Ավելի ուշ ԱԳՆ շենքին է մոտեցել Չեխիայի դեսպանատան ներկայացուցչին տեղափոխող մեքենան։


Մինչ այդ, ԱԳՆ են այցելել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ալբանիայի, Իտալիայի դեսպանները, ինչպես նաև Ռումինիայի և Նիդեռլանդների դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել