Ամերիկայի Միացյալ Նահանգները, ի թիվս այլ երկրների, վերականգնել է Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) ռեժիմը Հայաստանից արտահանողների համար: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Մաքսային և սահմանային պաշտպանության գործակալության կայքից: Արտոնյալ ռեժիմն ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա ապրիլի 22-ից և կգործի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:
Տարվա սկզբից մինչև ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածն այն ընկերությունները, որոնք ներմուծում են իրականացրել ու վճարել են ավելի բարձր մաքսատուրք, քան նախատեսված էր GSP-ի շրջանակներում, հետ կստանան իրենց գումարները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



