Անսպառ հումոր, հետաքրքիր ու պոզիտիվ ժամանց։ Անցած շաբաթ «Արմենիա TV»-ի եթերում մեկնարկեց նոր շոու ծրագիր՝ «Երեկոյան Ազոյան»: Դերասան Հովհաննես Ազոյանի ու Մհեր Խաչատրյանի մասնակցությամբ նոր հաղորդումն իսկական ռումբ էր հեռուստաեթերում՝ թարմ ու օրիգինալ հումորով համեմված: Այդ մասին են խոսում հաղորդման բարձր ռեյթինգն ու մարդկանց արձագանքը: Թագադրումից մինչև ոսկե արկածներ. «Արմենիա TV»-ի ինստագրամյան էջից տեղեկանում ենք, որ 2-րդ հաղորդումը ևս պակաս հետաքրքիր չի լինելու, քան առաջինը: Թողարկման հյուրերն են լինելու Աշոտ Ղազարյանը, Աննա Գրիգորյանը և Վաչե Թովմասյանը: Բաց չթողնեք շոու ծրագիրը, որը եթերում կլինի շաբաթ՝ ժամը 21։00-ին։

29415290_769889436549300_7770278227162955776_n29401469_2041849632740729_6312067238815858688_n29715513_367895947046455_4482824256379420672_n29095818_165749747574330_7401536910931263488_n29414986_754616198066729_7514893686421848064_n29718026_443323989458344_1523020356921589760_n29400638_342486969595355_8947580358438682624_n29404100_154087268592525_6440795049423798272_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել