Արաբկիր համայնքի 4-րդ ընտրատարածքի 4/2 տեղամասում առավոտից 71, 40 երթուղային տաքսիներով եւ անհայտ համարի գազելներով Քանաքեռի բնակիչներին բերում են ընտրության:

Aravot.am-ի հետ զրույցում Քանաքեռի Թբիլիսյան խճուղուց ընտրության բերված բնակիչները պատմեցին, որ ամեն ընտրության էլ ՀՀԿ-ն ապահովում է նրանց անվճար տեղափոխությունը: Տեղամասի առջեւ մեծ կուտակումներ կան, իսկ մարդկանց հոսքը չի դադարում:

Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սամվել Գզրալյանը մերժեց զրուցել մեզ հետ, գոռաց ու ասաց՝ շատ զբաղված է: Նա նաեւ հրաժարվեց իր անուն ու ազգանունն ասել, նա հորդորում է ճշտել հանձնաժողովի ԲՀԿ-ական Նաիրա Թադեւոսյանից, որն հանձնաժողովի քարտուղարն է, վերջինս էլ պնդում էր՝ լիազորություն չունի հայտնելու:

«Բարեւ Երեւան» դաշինքի վստահված անձ Լալա Արզումանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ միակ ահազանգը տեղամասում մարդկանց արտահոսքն է եւ հանձնաժողովի նախագահի կողմից լրագրողների աշխատանքի խոչընդոտումը:



