3/06 տեղամասում ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը. այն անվավեր է ճանաչվելԶեյթունի 3/06 ընտրատեղամասում ընտրողներից մեկը մտել է  քվեախցիկ, ընտրել ու բջջային հեռախոսով լուսանկարել է քվեաթերթիկը: «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող հանձնաժողովի անդամը նկատել է դա, Հայ ազգային կոնգրեսի ու Դաշնակցության հանձնաժողովի անդամները ԲՀԿ-ի ներկայացուցչի հետ միասին անվավեր են ճանաչել քվեաթերթիկը ու թույլ չեն տվել այն քվեատուփ նետել:

Հանձնաժողովի նախագահը դեմ է եղել քվեաթերթիկն անվավեր ճանաչելուն, ոստիկաններն էլ հայտարարել են, թե հանձնաժողովի անդամները խանգարում են: Ի վերջո, քվեաթերթիկն անվավեր է ճանաչվել ու ընտրողին թույլ չեն տվել քվեարկել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել