Իր հարցազրույցներից մեկում Բրյուս Ուիլիսի դուստրը՝ Տալուլա Ուիլիսը խոստովանել է, որ մանկության և պատանեկության տարիներին հասակակիցները ծաղրել են իրեն արտաքինի պատճառով։ Սակայն իրեն հավաքելով՝ նա իդեալական կազմվածքի է եկել և առիթը բաց չի թողնում այն ցուցադրելու։ 24-ամյա գեղեցկուհին Instagram-ի իր երկրպագուների հետ կիսվում է անկեղծ հագուստով և բիկինիով նկարներով, իսկ վերջերս որոշել է ընդհանրապես առանց հագուստի նկարվել։ Օրերս Տալուլան լուսանկար է հրապարակել, որտեղ նա միայն գլխարկով և արևապաշտպան ակնոցով է, իսկ նրա կողքին իր շունն է նստած։ Իհարկե, բոլոր ինտիմ մասերը աղջիկն ամեն դեպքում ծածկել է, սակայն դա չի խանգարել բաժանորդների մոտ բուռն զգացմունքներ առաջացնելուն։ Նրա հետևորդները նշել են, որ լուսանկարը բացարձակ վուլգար չէ, այլ ընդհաառակը՝ էսթետիկ և շատ գեղարվեստական է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: