Եթե վաղը ԲՀԿ-ն հաղթի, մայիսի 9-ի շքերթին տանկերի փոխարեն տրակտորներ են կլինեն:))
Եթե վաղը ՀՀԿ-ն հաղթի, մայիսի 9-ի շքերթին առջևից ֆլամինգոներ են գնալու, իսկ վերջից Վոլաչկովաներ:
Հ.Գ. գուցե նաև տոպլես:)))
Եթե վաղը Բարև Երևանը հաղթի, մայիսի 9-ի շքերթի մասնակիցները բոլոր դիտողներին հերթով ձեռքով բարևելու են,
հետո Զորավարի հետ բարձրանալու են Ծիծեռնակաբերդ` շարունակելու լավագույն ավանդույթները:))
Եթե վաղը ՀԱԿ-ը հաղթի, մայիսի 9-ի շքերթը հեռուստացույցով քաղաքի մի մասնա տեսնելու,
որովհետև մյուս մասի մոտ հովհարային անջատումա լինելու:)))
Եթե վաղը ՕԵԿ-ը հաղթի, մայիսի 9-ի շքերթին ռազմական տեխնիկայի ցուցադրության փոխարեն, իրար հետևից տեղական մուրաբաների տեսակներն են անցնելու:)))
Եթե վաղը ՀՅԴ-ն հաղթի մայիսի 9-ի շքերթի մասնակիցներն էլ թուրքիայի դրոշը կվառեն ու նրանց մեծ մասը շքերթից անմիջապես հետո կշտապի օգտվել տուրիստական ընկերությունների զեղչով Անթալիայի տոմսեր գնելու առաջարկներից:
Եթե վաղը Առաքելություն կուսակցությունը հաղթի, մայիսի 9-ի շքերթին մաքսիմում բրենդային խանութներից մեկի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը կլինի:))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել