«Այսօր հասարակությանը պոպուլիզմով մոբիլիզացնելն ուղղակի անհնարին է, և հենց դա է պատճառը, որ 2016 թվականի հայտնի դեպքերից հետո այդ հակապետական գործընթացին հրապարակայնորեն սատարած բացառապես բոլոր քաղաքական ուժերը մեկ տարի անց հայտնվեցին քաղաքական լուսանցքում: Ընդդիմադիր տրամադրություններ ունեցող քաղաքացիներին այսօր մոբիլիզացնելու միակ տարբերակը քաղաքական բովանդակություն հրապարակ բերելն է, սակայն Սերժ Սարգսյանի «վերարտադրությունը կանխելն» այս պահին բովանդակազուրկ պոպուլիզմ է, քանի որ դրա կանխելու պահն արդեն կորսված է»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը՝ անդրադառնալով մարտի 19-ին ՔՊ վարչության որոշմանը՝ նախաձեռնելու քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: