«Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի պաշտոնանկության հարցը կարծես թե վերջնականապես վճռված է, որովհետև տարբեր շահագրգիռ անձինք պայքարում են այդ պաշտոնում իրենց դրածոն ունենալու համար:


Սամվել Ալեքսանյանը փորձում է այդ պաշտոնին նշանակել տալ իր սեփականությունը հանդիսացող «Աստղիկ» ԲԿ տնօրեն Ասատուր Ասատրյանին, ՀՅԴ-ն լոբբինգ է անում իր թեկնածու Արտավազդ Սահակյանի համար, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսն այդ պաշտոնին ուզում է տեսնել Մայր աթոռի սեփականությունը հանդիսացող «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին:


Թե կողմերից ում փաստարկներն ավելի համոզիչ կլինեն բարձրագույն իշխանության համար՝ պարզ լինի ապրիլի 17-ից հետո»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել