Wnews.am-ը գրում է.
Գեղեցիկ ու հայտնի. այս կանայք պարբերաբար հայտնվում են «ամենագրավիչ» ու «ամենասեքսուալ» աստղերի վարկանիշային ցուցակում, սակայն դա չի նշանակում, որ ամբողջությամբ գոհ են իրենց արտաքինից։ Նրանք եւս ունեն բարդույթներ:
Ինչ իրենց արտաքինում դուր չի գալիս հայտնի աստղերին. Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.
Սքարլեթ Յոհանսոն. ոտքեր
Սքարլեթ Յոհանսոնը միշտ դժգոհում է իր ոտքերից։ Դերասանուհու կարծիքով, դրանք կարճ ու հաստ են։ «Հոլիվուդում բոլորն այնքան նիհար են, ես միշտ ինձ գեր եմ զգում՝ հատկապես ոտքերիս պատճառով»,- հարցազրույցներից մեկում խոստովանել է դերասանուհին՝ նշելով, որ ժամանակի հետ սովորել է իրեն ընդունել այնպիսին, ինչպիսին կա։
Ջենիֆեր Լոուրենս. կազմվածք
Harper`s Bazaar-ին տված իր վերջին հարցազրույցում դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը նշել է, որ երազում է «նորմալ մարմնի մասին»։ «Ես կցանկանայի նորմալ մարմին ունենալ։ Ես ամեն օր պիլատեսով եմ զբաղվում, հետեւում սննդակարգիս, որպեսզի «նորմալ» դառնամ։ Ես ինձ գեր չեմ համարում, դա արդեն լավ է»,- նշել է նա։
Քեմերոն Դիաս. կուրծք
Քեմերոն Դիասը դեռահաս տարիքից կոմպլեքսավորվում է իր փոքրիկ կրծքերից։ «Ես պարբերաբար ձեռք եմ տալիս կրծքերիս՝ հասկանալու, գուցե դրանք մեծացե՞լ են, սակայն՝ ոչ»,- կատակում է դերասանուհին։
Վիկտորիա Բեքհեմ. ժպիտ
Նա չի ժպտում ոչ թե նրա համար, որ այդքան պաթետիկ է, այլ նայելով իր լուսանկարներին, որոնցում ժպտում է, մտածում է, որ դրանք սարսափելի են։ Վիկտորիան վստահ է, որ իրեն չի սազում ժպիտը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։