«Մեզ հասած տեղեկությունների համա­ձայն՝ ապագա կառավարության ձևավորման շուրջ մշակույթի նախարարի պորտֆելի համար Ազգային պատկերաս­րահի տնօրեն Արման Ծատուրյանի լոբբինգով սկսել է զբաղվել ներկայիս գործող ուժային նախարարներից մեկը, որի հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է Ծատուրյանը: Իսկ Երևանի փոխ­քաղաքապետ Արամ Սուքիասյանի լոբբինգն իրականացնում է հայտնի գործա­րար Խաչատուր Սուքիասյանը:


Հիշեցնենք, որ Արամ Սուքիասյանի ան­վան հետ է կապվում ոչ վաղ անցյալում Սարդարապատում տեղի ունեցած ողբեր­գական միջադեպը: Ուշագրավ է, որ Արման Ծատուրյանը և Արամ Սուքիասյանը ըն­կերներ են և արտաքուստ ջերմ հարաբերություններ ունեն ներկայիս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ»,- գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել