Չնայած Իրանն այսօր կարծես ակտիվացնում է արտաքին քաղաքականությունը միաժամանակ տարբեր ուղղություններում, Հարավային Կովկասում, սակայն, իրանական նախաձեռնողականությունն ավելի շատ Հայաստանին է կողմնորոշված:
Իրանն այսօր գտնվում է մի կողմից ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեջ, որտեղ իր ուրույն դերակատարությունն ունի մեր երկիրը, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ՝ երկաթուղու կառուցման գործընթացում: Սակայն եթե Իրան-ԵԱՏՄ տնտեսական գոտու ստեղծման հարցում ներդրումներն ու իրականացումն ավելի շատ իրանական կողմինն են, ապա Ադրբեջանի հետ երկաթուղու կառուցման ողջ ֆինանսական պարտականությունները կրում է Ադրբեջանը:
Սրա թերևս ամենաակնհայտ բացատրությունն այն է, որ Հայաստանն այս տարածաշրջանում մնում է Իրանի համար կանխատեսելի ու վստահելի միակ գործընկերը: