ԻԻՀ նախագահ Հ․ Ռուհանին հանդիպել է դատական և օրենսդիր մամինների ղեկավարների հետ ու իրանական նոր տարում անցկացրել առաջին աշխատանքային քննարկումը։

Հ․ Ռուհանին խորհրդարանի նախագահ Ա․ Լարիջանիի և դատական իշխանության ղեկավար Ս․ Լարիջանիի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին մարտահրավերներին։

Ներքին խնդիրներից Հ․ Ռուհանին առանձնացրել է երկրի՝ մասնավորապես գյուղացիական և ծայրամասային հատվածների բնակչության ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև ջրային ճգնաժամի պատճառով նախատեսվող խնդիրների ի հայտ գալը։ Իսկ դրանք լուծելու համար վերջինս ընդգծել է ներքին համախմբման և համերաշխության անհրաժեշտությունն ու միահամուռ գործելը։

Անդրադառնալով արտաքին խնդիրներին՝ Հ․ Ռուհանին նշել է, որ տարածաշրջանում անվտանգության հաստատումն ու պահպանումն Իրանի գլխավոր նպատակն է, քանի որ դրանից է կախված նաև Իրանի անվտանգությունը։ Այս հարցում ԻԻՀ նախագահն առանձնացրել է Սիրիայի հիմնախնդիրը և հույս հայտնել, որ մոտ ապագայում Ստումբուլում նախատեսված եռակողմ՝ ԹՀ-ՌԴ-ԻԻՀ հանդիպման ընթացքում կհասնեն համապատասխան ցանկալի արդյունքի։

ՀԳ․ Հ․ Ռուհանիի՝ խաղաղության և տարածաշրջանը կայուն ու անվտանգ պահելու հայտարարությունները հետաքրքիր կլինի դիտարկել Ռ․Թ․Էրդողանի՝ արդեն ոչ թե ռազմատենչ հայտարարությունների, այլ գործողությունների ֆոնին, երբ վերջինս գրավել է Սիրիայի տարածքից մի զգալի հատված, ներկայումս էլ սպառնում է Իրաքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել