Եկեք մի պահ պատկերացնենք, որ Արևմուտքը կարողացել է քայքայել Ռուսաստանին և նրան բաժանել է մի քանի տասնյակ մոդավայա-ուկրաինա-աբխազա-միջինասիականա-հայաստանա-ադրբեջանական և այլ բազում նմանատիպ -ական պետությունների։ Սիբիրին տիրացել է Չինաստնաը, Հեռավոր Արևելքին՝ Ճապոնիան, Կովկասին՝ մեզ էլ ներառյալ՝ Թուրքիան, Ադրբեջանին՝ Անգլիան, Ղրիմին էլ՝ Ուկրաինան։ Հա, մոռացա ասեմ, Աբխազիային ու Հարվային Օսեթիային էլ որպես անառակ որդիներ վերադարձրել են Վրաստանին, նույնը՝ նաև Արցախի դեպքում, Ղարաբաղ անունով նվիրել են Թուրքիային՝ նրա ժողովրդի անվտանգության երաշխավորությունը թողնելով Թուրքիայի և Անգլիայի հայեցողությանը։
Հիմա հարցս․ արդյո՞ք սա լավ սցենար է մեր երկրի ապագայի համար։ Գուցե խղճանք Ռուսաստանին ու թույլ տանք, որ այս հսկա արևի ներքո աշխարհի մեկ ութերորդում էլ նա կուչ գա իր անլվա տեղով, մինչև տեսնենք՝ ինչ օյին են գլխներիս բերելու թերուս Մաքրոնն ու ջադու պառավ նախկին միլիցա Թերեզան։ Միլիցա կնոջից սարսափելի էլի միլիցա կինն է մնում։ Միլիցայությունը հեչ հարիր չէ կնոջ բնույթին։ Սերն ու բարությունն՝ ուր, պարտադրանքը, սադրանքն ու բռնությունն՝ ուր։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hamlet.abrahamyan/posts/10213700389282223?notif_id=1521897702086600¬if_t=close_friend_activity&ref=notif
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել