Հայաստանում մայիսի 6-ին տեղի կունենան Ազգային ժողովի հերթական ընտրություններ։ Քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 8-ից եւ ընտրություններին մասնակցող որոշ կուսակցությունների նախընտրական տեսահոլովակները արդեն կան YouTube-ում։ Այս ցուցակում հավաքել եմ այն տեսահոլովակները, որոնք կարողացել եմ գտնել։ Նոր տեսահոլովակներ հայտնվելուն պես ես դրանք էլ կավելացնեմ այս ցուցակում։ Ֆեյսբուք ցանցում ստեղծվել է հատուկ խումբ (https://www.facebook.com/groups/189337181185254/), որտեղ տեղադրվում են տեսահոլովակների հղումները։
Հիշեցնեմ՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին կմասնակցեն (այբբենական կարգով) «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» կուսակցությունները, «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Միավորված հայեր», «Օրինաց երկիր» կուսակցությունները։
http://www.youtube.com/playlist?list=PL0E016163B73213CA
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: