«Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ գովասանքի խոսքեր է շռայլել Հանրային խորհրդի նա­խագահ Վազգեն Մանուկյանի հասցեին: «Ես պետք է առանձնահատուկ գնահատանքի խոսք հղեմ ՀԽ Նախագահ Վազգեն Մանուկյանին՝ ոչ միայն կապված ՀԽ խորհրդի գործունեության կայացման հետ, այլև մեր նորագույն պատմության մեջ նրա դերակատարման: Պարոն Մանուկյանը բեկումնային պահերին վարել է վարչապետի և պաշտպանության նախարարի պաշտոնները: ...Շատերը չեն պատկերացնում, թե ինչ և նշանակում ստանձնել վարչապետի կամ պաշտպանության նախարարի պաշտոնն ու պատասխանատվությունը: ...Եվ այս առումով մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Վազգենին ու մեկ անգամ ևս ընդգծել, որ իմ կարծիքով՝ ՀԽ-ն գոնե այսօրվա տեսքը չէր ունենա, եթե չլիներ Վ. Մանուկյանի առաջնորդությունը՝ իր սուր մտքով և լայնախոհությամբ»:


«Ժողովուրդ» օրաթերթն առաջարկում է վերհիշել, թե նույն Սերժ Սարգսյանը տարիներ առաջ ինչպես է արտահայտվել նույն Վազգեն Մա­նուկյանի հասցեին:


1996թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Վազգեն Մանուկյանը կողմնակիցների հետ գրոհել էր ԱԺ շենքը, սեպտեմբերի 26- ի ասուլիսում այն ժամանակ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանն ասել էր. «Այսօր Հայաստանի պատմության մեջ խայտառակվեցինք, որովհե­տև հայերը կրակեցին հայերի վրա: Խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով: Խայտառակվեցինք, որովհետև մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն, բայց, փառք Աստծո, այս խայտառակությունը արյունահեղու­թյան չվերածվեց՝ միայն ու միայն հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով»:

2007թ. փետրվարին էլ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ իշխանություններին «իդիոտ» որա­կավորմանը՝ ասել էր. «Իդիոտը ինքն է, որ չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել և ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հաս­նել նրան, որ իր մասին չմոռանան»:

2008թ. Վազգեն Մանուկյանը Սերժ Սարգսյանի կողմնակիցն է, և հիմա նրա մասին առանձնահատուկ գնահատանքի խոսքեր են հն­չում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել