Ադրբեջանական իշխանությունները սեփական հասարակության մեջ ձևավորած հայի «դիվական» կերպարն օգտագործում են ավելի շատ իրենց ներքաղաքական դիսկուրսում, քան որևէ այլ տեղ։
Ստացվել է այնպես, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում իշխող վարչակարգը սուր քննադատության թիրախ է դարձել Ադրբեջանից դուրս ապրող երիտասարդների համար, որոնք իրենց գործունեության մեջ շատ ավելի ակտիվ են և իրենց քննադատություններում շատ ավելի սուր, քան տեղի ընդդիմադիր քաղաքական գործիչները։
Եվ ահա, ադրբեջանական հանրային հեռուստատեսության եթերում՝ նախընտրական դեբատի ժամանակ, թեկնածուներից մեկը՝ Հաֆիզ Հաջիևը, անդրադառնալով այդ երիտասարդների գործունեությանը, հայտարարել է, որ հայերը կարող են ԱՍԱԼԱ-ի միջոցով սպանել նրանց և դա գցել ադրբեջանական իշխանությունների վրա։
Հաֆիզի հայտարարությունը երիտասարդների կողմից անմիջապես ընկալվել է որպես գծագրված սցենարով մահափորձի սպառնալիք։