«Մենք չենք կարող Աֆրին մուտք գործել, քանի որ այն գրավյալ տարածք է»,- ասել է ՄԱԿ-ի մշտական մարդասիրական օգնությունը համակարգող Ալի Ալ-Զատարին: ՄԱԿ-ի կողմից Աֆրինի բնակչության թիվը հայտարարվում է 323 հզ մարդ, այդ թվում՝ նաև տեղահանվածները: Ըստ ՄԱԿ-ի՝ Աֆրինում առնվազն 100 հզ մարդ ունի մարդասիրական օգնության կարիք, ինչը ՄԱԿ-ը չի կարողանում տեղ հասցնել, քանի որ թուրք զինվորները պարզապես չեն թողնում:
Ըստ միջազգային կազմակերպությունների հայտարարությունների՝ Աֆրինի բնակչությունը կանգնած է պատերազմական հացագործությունների և զանգվածային տեղահանության վտանգի առջև:
Ավստրիական հետազոտական կենտրոնը հայտարարել է, որ Աֆրինում տեղի է ունենում ահաբեկչություն, քուրդ քաղաքացիների նկատմամբ էթնիկ զտում: Կենտրոնը հավելում է, որ դա տեղի է ունենում հիմա, երբ Աֆրինը վերահսկվում է թուրքական ռազմական ուժերի կողմից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել