Այո, որ Վ. Պուտինը կընտրվի, ոչ մի կասկած չկար, բայց ինչո՞ւ այդպես սուսերներով այդ փաստն ընդունվեց Հայաստանում: Մենք ունենք մեր արտաքին քաղաքականությունը և մենք պետք է ոչ թե պայքարենք կամ վրդովվենք, թե ինչո՞ւ է ՌԴ-ում Պուտինն ընտրվում, այլ կառուցենք մեր քաղաքականությունն այն իրողության պայմաններում, որտեղ Թրամփն ԱՄՆ նախագահ է, Պուտինը՝ ՌԴ, Մակրոնը՝ Ֆրանսիայի:
ՌԴ նախագահական ընտրություններում առաջին երեք տեղերը զբաղեցրել են Պահպանողական հայացքների տեր մարդիկ, իսկ լիբերալ բլոկը ստացել է ձայների 5 տոկոսը: ՌԴ-ն է ընտրում իր զարգացման և կառավարման ուղին: ՀՀ-ում ապրող ՌԴ քաղաքացիներն էլ մասնակցել են ընտրություններին, իսկ ինչո՞ւ չպետք է մասնակցեն: Նույն կերպ ԱՄՆ-ում, Ֆրանիսայում ընթացող նախագահական ընտրությունների ժամանակ ընտրատեղամասեր են բացվում այդ պետությունների դեսպանատներում:
ՌԴ, թե ԱՄՆ՝ մեզ համար այդքան էլ էական չպետք է լինի: Մենք կա՛մ կարողանում ենք մեր քաղաքական գիծն առաջ տանել, կա՛մ չենք կարողանում: