«Ռուս-հայկական հարաբերություններն այս պահին ընթանում են թեքությամբ՝ դեպի ներքև, այսինքն՝ դանդաղ, բայց հաստատուն վատթարանում են: Խախտվում է փոխըմբռնումը, զգայուն հարցերի շուրջ կուտակվում են վիրավորանքներ, իսկ հայերի նոր սերունդն ընդհանրապես վատ է պատկերացնում, թե ինչ է ՌԴ-ն և ինչ կարելի է նրանից սպասել: Եթե մեր ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչությունները, նրանց հետ միասին փորձագետ-միջազգայնագետների հիմնական մասը, որ աշխատում են Անդրկովկասի ուղղությամբ, չվերակառուցեն իրենց աշխատանքը, ապա մոտ 10 տարուց Հայաստանը դուրս կգա Մոսկվայի բնական դաշնակիցների ցանկից: Եվ, որ շատ կարևոր է, նման իրադրությունների դեպքում միշտ մեղավոր է նա, ով ավելի ուժեղ է»,- մեր թղթակցին ասել է ՌԴ «Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Դվորնիկովը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ապագայի մասին:
Ըստ նրա՝ Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման բիզնեսը շահավետ է միայն սահմանափակ շրջանակի անձանց, իսկ վնաս հասցվում է ամբողջ երկրի վարկին. «Կոնստանտին Կոսաչովը փորձառու միջազգայնագետ է, Ռուսաստանում ամենալավերից մեկը: Նա չի կարող չհասկանալ, թե ինչ է ծանր սպառազինության վաճառքը երկարատև հակամարտության ագրեսիվ կողմին, որ նաև պատերազմում է Անդրկովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակցի հետ: Դժվար է մեկնաբանել իրավիճակ, որտեղ քո երկիրը ոչ ադեկվատ է»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: