Եթե ԲՀԿ-ին ոչ ոք էլ չվնասի, չփորձի իջեցնել նրանց վարկանիշը, ապա միևնույն է, դա կանեն հենց ԲՀԿ-ականները, այս հարցում նրանք ուղղակի վիրտուոզ են: Հետաքրքիրը սակայն այն է, որ որքան ավելի է հակված մարդը նման վնաս պատճառելու, այնքան ավելի բարձր դիրք ունի նա ԲՀԿ-ական հիերարխիայում:
Հերթական անգամ փայլել է տիկին Նաիրա Զոհրաբյանը, ով առհասարակ արդեն պսպղուն է դարձել նման փայլատակումների շնորհիվ․․․ Ինչևիցե, այսօր` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ի պատասխան լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերվում նա քաղաքական ուժերի` լրատվամիջոցներ` մասնավորապես հեռուստաընկերություններ ունենալուն, Զոհրաբյանը զարմացած հարցրել է. «Ինչի քաղաքական ուժերը հեռուստաընկերություններ ունե՞ն»․․․
Ինչպես ասում են, խոսքերն ավելորդ են:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=125905574270757&id=100005539451765&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել