Հենց նոր կարդացի, որ «Բարև, Երևան» դաշինքը դատի է տալիս ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին, ընդ որում, բավականին լուրջ հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 151-րդ հոդվածով նախատեսված արարքի համար, որով երկուսից հինգ տարվա ազատազրկում է նախատեսվում ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ընտրությունների անցկացման ընթացքում կուսակցությունների դաշինքի վերաբերյալ զրպարտչական տեղեկություններ տարածողների համար:
Ոստիկանություն դիմելու համար հիմք է ծառայել Տիգրան Ուրիխանյանի կողմից արված այս հայտարարությունը. «Ես ցանկանում եմ հարց տալ նրանց եւ, բնականաբար, «Բարեւ, Երեւան» դաշինքին, քանի որ դա կապված է նրանց մեղադրանքի հետ, ինչո՞ւ տեղամասային հանձնաժողովներում նրանց տեղերը լրացնում են Հանրապետական կուսակցության անդամները:
Եթե ինչ-որ մեկը պատրաստ է հերքել դա, ես նրան հրապարակային բանավեճի եմ հրավիրում, ավելի ճիշտ փաստերի քննարկման: Լրատվամիջոցների ներկայությամբ կնստենք, կքննարկենք փաստերը, կպատասխանենք հարցերին: Հետեւաբար, նրանք, ովքեր իսկապես շահագրգիռ են ընտրությունների բարձր որակի մեջ, խոսելու են ոչ միայն քարոզչության, ընտրողների վրա ճնշումների մասին, այլեւ կոնկրետ փաստեր են ձեռնարկելու, օրինակ` չեն վաճառի իրենց տեղերը հանձնաժողովներում»:
Մինչդեռ «Բարև, Երևան» դաշինքը պնդում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Ժառանգություն» կուսակցության տեղերում նշանակված են բացառապես կուսակցության անդամներն ու համակիրները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: