Հարգելի գործընկերներ.
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: Իրապես չափազանց կարևոր եմ համարում ազատ ու անկախ լրատվամիջոցների գոյությունը մեր երկրում: Անփոխարինելի է լրատվամիջոցների վերահսկողությունը քաղաքական գործիչների ու գործընթացների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի նկատմամբ: Քաղաքակիրթ կենսակերպի ապահովման հիմնական գրավականներից մեկը հենց խոսքի ազատությունն ու ազատ մամուլի առկայությունն է:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից շնորհավորում եմ բոլոր լրագրողներին, մաղթում եմ առողջություն, երջանկություն, մեծ բարիքներ, հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ ու արժանավայել վարձատրություն ձեր աշխատանքի դիմաց:
ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԱԺ պատգամավոր՝ Տ. Ուրիխանյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Urikhanyan.Tigran/posts/563730243672267?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել