«ՉԻ» տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մարզական հարցերով խորհրդական Գոռ Վարդանյանը մեծ դերակատարում ունի նաև Երևանի մարզադպրոցներում մարդկանց աշխատանքի ընդունելու հարցում:
 
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, վերջերս մարզադպրոցներից մեկում պահակ ընդունվելու համար դիմած քաղաքացին զարմացած հեռացել է, երբ նրան ասել են, որ մինչև Գոռ Վարդանյանը «դաբրո» չտա, չեն կարող նրան աշխատանքի ընդունել:
 
Ի պատասխան մեր հարցադրմանը՝ Գոռ Վարդանյանը զարմացավ. «Ո՞վ է նման բաներ ասում: Ուղղակի ուզում եմ կոնկրետ հասկանալ, քանի որ նման բան չկա»:
 
«ՉԻ» երկրորդ հարցադրմանը՝ «Մարզադպրոցների աշխատակիցներին ևս դուք չե՞ք ընդունում», Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Դպրոցներում կան մարզիչներ, և հնարավոր է, ինչ-որ մի մարզիչ ընդունվի կամ չընդունվի, և մենք անպայման էդ մարզիչի անձնական գործերը պետք է տեսնենք»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել