Դեմ եմ ՀՀԿ-ամերձ այն անկախ վերլուծաբանների մտքերին, թե ՀՀԿ-ի մայիսիերեքյան հանրահավաքը զուտ լրատվական ասեկոսեների շարքից էր, ու ՀՀԿ-ն երբևիցե նման բան չի պլանավորել: Չնայած ՀՀԿ-ն ինքն էլ հերքեց այս թեզը՝ հանրահավաք չանելու թեմայով իր բավական թերի ու նաիվ պարզաբանմամբ, թե Տարոնը այսօր Կենտրոն շրջանում 5 հանդիպում ուներ ու հնարավոր բազմահազարանոց հանդիպումը փոխարինեց բակերում հավաքված իշխանական տատիկ-պապիկներին ՇԸՆՈՐԱԳԱԼՈՒԹՅՈՒՆ ասելով:
Կարծում եմ` խնդիրն այստեղ մի փոքր այլ էր՝ մամուլում ներկայացվող հերքում հաստատումներից մի փոքր ավելի այլ հարթության մեջ: Կուսակցությունների՝ Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքները վերջին օրերին կարծես յուրահատուկ ցուցիչ էին դարձել կուսակցությունների իրական ուժն ու ժողովրդականությունը ընտրություներից առաջ ֆիքսելու: «Գելլափի» հարցումների նման մի բան, եթե կուզեք: ՀԱԿ-ը ցույց տվեց, որ դեռ ողջ է, ավելին՝ հրապարակը կարող է կրկին լցնել: ԲՀԿ-ն էլ ցույց տվեց, որ պակասը չէ ու կայուն ընտրազանգված ունի: Ու բնավ էլ կարևոր չէ` հավաքվածները Արտաշատից էին, Աբովյանից, թե Դուբայից, Nord կենտրոնից նկարող խցիկը ֆիքսեց ՀԱԿ-ի հանրահավաքին թվով փոքր ինչ գերազանցող մարդկանց քանակ: Իսկ «Ժառանգությունը» խայտառակվեց ու չնայած սծոպիկների ջղաձգումներին ու կցկտուր պարզաբանումներին կիզիչ շոգի մասին, պարզ դարձավ, որ մարդիկ ոչ միան «Բարև, Երևան» դաշինքը որպես այդպիսին չընկալեցին, այլև որ Րաֆֆուն հաջողվեց 3 ամսում սպառել իրեն տրված ողջ հասարակական վստահությունը:
ՀՀԿ-ն, նախապես պլանավորված հանրահավաքը չեղյալ հայտարարելով, դե ֆակտո դուրս եկավ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի առաջարկած խաղից ու Ազատության հրապարակը որպես լակմուս ու հիմնական ցուցիչ օգտագործելուց հրաժարվեց: Նետված ձեռնոցն ընդունելու դեպքում ռիսկերը, ինչ խոսք, բավական մեծ կլինեին: Հանրահավաքը կարդարացվեր, եթե ՀՀԿ-ն ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից կրկնակի շատ մարդ հավաքեր Ազատության հրապարակում ու նույն համամասնությամբ էլ ընտրություններին թվեր նկարեր: Սակայն սա ոչ միայն տեխնիկապես շատ բարդ էր, այլև ձախողման դեպքում ընտրություններին թվեր նկարելը գրեթե անհնար կլիներ, ու մրցակիցներն իրեն ասելու շատ բան կունենային… հետո:
Հանրահավաք չանելը նաև արդարացվում է Տարոնին որպես հռետոր չխայտառակելու տեսանկյունից: Տարոնն ու աներձագը մի բան լավ են հասկացել` ավելի լավ է չխոսել ու հիմարի տպավորություն թողնել, քան խոսել ու ցրել մարդկանց բոլոր կասկածները:
Դե ինչ, սպասենք ադիբեկյանացված «Գելլափի» տվյալներին ու ՀՀԿ-ի ցնցող հաղթանակին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=336781466444534&id=100003380511187
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել