«Բարև, Երևան» դաշինքի ավագանու ցուցակի 1-ին համար զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը այսօր փորձել է բացատրել, թե ինչո՞ւ ստացվեց այնպես, որ «Բարև, Երևան»-ի վերջին հանրահավաքը սաղ-սաղ 100 մարդ հավաքեց: Ըստ Մարտիրոսյանի` պատճառը էլ շոգ եղանակն էր, էլ այն հանգամանքը, որ իրենք բիզնեսմեններ և ռեսուրսներ չունեն, որ մարդկանց բերեն լցնեն, ու էլի այլ արդարացումներ․․․
Ո՛չ, իմ շատ հարգելի Արմեն, ես իհարկե համաձայն եմ, որ դուք փողով մարդ չեք ուզում ու չեք էլ կարող բերել, ես իհարկե համաձայն եմ, որ հիմա ավելի տաք է, քան փետրվարին, բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը չեն հանդիսանում հիմնական պատճառ Ձեր դաշինքի ձախողման համար: Մարդիկ չուզեցին գալ հանրահավաքին, որովհետև Րաֆֆին կորցրեց վստահության կրեդոն ու հիասթափեցրեց մարդկանց, իսկ նրա դեմագոգիկ ու մեկին մեկ կրկնվող ճառերը արդեն հոգնեցրել են: Անգամ համակիրները հիմա գերադասում են հետևել Ձեր հանրահավաքներին լավագույն դեպքում ուղիղ միացումներով: Իսկ Ձեր բերած բոլոր փաստարկները հօդս են ցնդում, եթե հիշում ենք, որ նույն այդ հանգամանքները չէին խանգարում, որպեսզի փետրվար-մարտ-ապրիլ ամիսներին հազարավոր մարդիկ գային:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=125823837612264&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել