Azatutyun.am-ի երեկվա տխմար տեսանյութից մարդիկ հերիք չի փորձում են ԴԻՇՈՎԻ դիվիդենտներ շահել, մի հատ էլ ապացուցել, որ Ազատության հրապարակ եկած տասնյակ հազարավոր մարդիկ հենց այդպիսին էին։ 
Հիմա ավելի մանրամասնեմ. 
1. Անձամբ ես բազմաթիվ քաղաքացիների շապիկներ ու գլխարկներ եմ նվիրել, որովհետև նախորդ հանդիպումների փորձը ցույց էր տվել, որ ցանկացողները շատ են, իսկ դրանց քանակը` ավելի քիչ։ Նվիրել եմ բոլոր նրանց, ովքեր իրենց կամքով են եկել ու ցանկություն հայտնել՝ անկախ նրանց զբաղմունքից ու սոցիալական վիճակից։ Դա կարող է ունենալ մի քանի բացատրություն.
ա) մարդիկ ԲՀԿ համակիրներ են ու ցանկություն ունեն կրել այդ շապիկներն ու գլխարկները,
բ) դրանք կարող էին նաև չլինել ԲՀԿ համակիրներ, բայց դե հայերը ձրի բաներ սիրում են...
գ) մարդկանց սոցիալական վիճակը էնքան վատ ա, որ չեն կարողանում իրենց համար շապիկ գնել, նվերները սիրով ընդունում են։
2. Տասնյակ հազարավոր մարդկանց դեպքում չեն կարող անխտիր բոլորը քաղաքականապես հասուն լինել, ու ցանկացած հանրահավաքի դեպքում դժվար չի լինի նման մարդկանց հայտնաբերել կամ ծիծաղի առարկա դարձնել, բայց ի տարբերություն էն «փորձառու» լրագրողի, ում մենակ տարիքը կարելի ա հարգել, որովհետև ոնց մտածում ես, հարգելու ուրիշ պատճառ չկա, մենք դրանով դիտում չենք ուզում ավելացնել կամ առավել ևս փող կպցնել վերևներից... Բա ինձ մոտենայիք, Ձեր բոլոր հարցերին պատասխանեի, թե՞ էդ տարբերակի համար փող չէին տա...))))
Հ.Գ. Շնորհավորում եմ միայն իսկական ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ, ոչ թե լրագրողի անվան տակ հանդես եկող ԱԲԻԺՆԻԿՆԵՐԻՆ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել