Araratnews.am-ը գրում է.

Մարտի 16-ից սկսվում է Երևան-Գյումրի-Երևան №100-101 նոր արագընթաց էլեկտրագնացքի կոմերցիոն (վճարովի հիմունքներով) շահագործումը:

Նոր էլեկտրագնացքն աշխատում է ամեն շաբաթ՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երևանից Գյումրի և 16:45-ին՝ հակառակ ուղղությամբ:

Մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է 2,5 հազար դրամ:

Արագընթաց էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղևորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երևում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը:

Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղևորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել