«Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում՝ Բանգլադեշում, համայնքային հողերը քաղաքապետարանը, կարելի է ասել, նվիրում է:
 
Այս թաղամասի Անդրանիկի փողոցում անգամ մայթերն են «զավթում», գազոնների ու կանաչ տարածքների հաշվին շինություններ են կառուցում: Բնակիչները դժգոհում են՝ առանց այն էլ այս թաղում կանաչ տարածքներն ու ծառերը քիչ են, հիմա էլ անխնա շինարարություն են անում, փոխանակ կանաչ տարածքներն ընդլայնեն:
 
Քաղաքապետը Անդրանիկի 79/6 հասցեում կառուցապատման իրավունք է տվել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջը՝ Լիա Ալեքսանյանին, և փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի որդուն՝ Էդմոնդ Օհանյանին՝ Անդրանիկի 79/4 հասցեում:
 
«Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նոր բացահայտումներ է կատարել նմանատիպ շինարարությունների վերաբերյալ: Բախշյանը պարզել է՝ նույն թաղամասում Րաֆֆու փողոցում մի շարք սուբյեկտների կառուցապատման իրավունք է տրվել:
Սրանք՝ Ալեքսանյանն ու Օհանյանը, քաղաքապետից համայնքային սեփականության հողերը ստացել են «կոպեկներով»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել