Ես գիտեմ, թե ինչու է ՀՀԿ-ն պարբերաբար հրաժարվում հանրահավաքներ կազմակերպելուց ու ամենևին էլ էական չի, թե իրենք ինչ պատճառաբանություններ են բերում (օրինակ` այսօրվա հանրահավաքը չեղյալ հայտարարելը պատճառաբանվել է, որ դրանում իմաստ չեն տեսնում, ուստի այն փոխարինում են բակային հանդիպումներով):
Իրական պատճառը շատ պարզ է ու հիմնված է ռեալ փորձի վրա: ՀՀԿ-ական վերջին երկու զանգվածային հանրահավաքները դաժան ձախողում ունեցան՝ 2008-ին ռայոններից քշված ժողովուրդը միացավ Լևոնի հանրահավաքին Սերժի ելույթից անմիջաես հետո, իսկ 2012-ի փուչիկների պատմությունը դեռ թարմ է բոլորիս հիշողություններում: Բայց անգամ այս երկու հանգամանքները առանցքային չեն:
ՀՀԿ-ում վստահ չեն, որ նման հանրահավաքը կարող է վերահսկելի զարգացումներ ունենա, որովհետև ժողովրդի մոտ ատելությունը ՀՀԿ-ի նկատմամբ այժմ համեմատելի է միայն այն ատելության հետ, որ տածվում էր ՀՀՇ-ի նկատմամբ 1996-1998 թվականներին: Պատկերացնո՞ւմ եք, թե քանի մարդ կցանկանար ձախողել այդ հանրահավաքը, էլ չասեմ այլ քաղաքական ուժերի կամ իրենց ակտիվիստների մասին, ովքեր հանգիստ կարող էին հրահրել բախումներ ու անկախություններ, կամ էլ հարամեին նժդեհականների բերկրանքը․․․
Այնպես որ, չսպասեք, որ ՀՀԿ-ն երբևիցե կդիմի հանրահավաքներ հավաքելուն, դա կարող է դառնալ վերջին հարվածը նրանց` առանց այն էլ 0-ին մոտ վարկանիշի վրա ու այստեղ արդեն չեն օգնի ո՛չ փողերը, ո՛չ էլ ադմինիստրատիվ ռեսուրսը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/dzkanachq/posts/278277005642562
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել