«Ժողովուրդըը» գրել է, որ իր աղբյուրների փոխանցմամբ, կիրակի օրը «Armenia Mariott» հյուրանոցում տեղի է ունենալու երևանաբնակ սյունեցիների հանդիպումը Լիցկայի հետ, ու ըստ թերթի աղբյուրների` Խաչատրյանը հայտարարել է, որ թող ժամը 14:00-ին գան և կստանան իրենց «հասանելիքը» (թերթը բաց տեքստով գրում է, որ ընտրակաշառք է բաժանվելու): Ինքը՝ Լիցկան, կատեգորիկ մերժում է, որ փող է բաժանվելու և հայտարարել է, որ դա իրեն չի սազում (նույն հյուրանոցում կին ծեծելը սազում է, Սյունիքի հողերը Պարսկաստանի թյուրքերին վաճառելը սազում է, բայց փող բաժանելը չի սազում․․․):
Հաշվի առնելով այն, որ այսօր մամուլի ազատության օրն է, ինչպես նաև ամեն օր գովաբանվող նոր ոստիկանություն ունենք, ապա եկեք մի քիչ երևակայենք: Ուրեմն նորմալ երկրում, որտեղ օրենքը գործում է, իսկ ոստիկանությունը հավատարիմ է իր պարտքին, լրատվամիջոցում հայտնված տեղեկությունները կատարված կամ նախապատրաստվող օրինախախտության մասին հավասարազոր են պաշտոնական հաղորդագրության: Ըստ այդմ, ինչպես նաև հաշվի առնելով, որ ամենևին էլ դժվարություն չի ներկայացնում, որպեսզի ոստիկանությունը իր աշխատակցին կամ իր հետ համագործակցող սյունեցու ներդնի այդ հանդիպման մեջ, շատ հանգիստ կարելի է վերահսկել իրավիճակը, և եթե իրոք Լիցկան սկսի ընտրակաշառք բաժանել` ձերբակալել․․․
Այստեղ իմ երևակայությունը պրծնում է, որովհետև փորձը ցույց է տալիս, որ եթե անգամ Լիցկան կարմիր տառերով վրաները «ընտրակաշառք» գրված ծրարներով մարդկանց փող բաժանի, ապա միևնույն է, անպատիժ է մնալու․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել