Թուրքիա

- Անկարան քաղաքացիություն է խոստացել քրդերի դեմ սպանված Սիրիայի ազատ բանակի զինյալների հարազատներին, ինչպես նաև դրամական փոխհատուցում սպանվածների ու վիրավորների ընտանիքի անդամներին:
- Թուրքական զինուժի կողմից վերահսկվող Աֆրինի քրդաբնակ գյուղերում վերաբնակեցնում է Սիրիայի այլ հատվածների բնակիչներին:
- Պաշարման օղակի մեջ է վերցրել ամենախոշոր Աֆրին քաղաքը: Մի փոքր հատված հարավ-արևելքում միջանցք է թողնված՝ քրդերի հեռանալու համար:

Քրդեր

Վերջին մի քանի օրվա ընթացքում նահանջում են: Արդեն թուրքերին են տվել երկրորդ խոշոր Ջինդիրիս քաղաքը: Ուժեր են կենտրոնացնում հենց Աֆրինում և հայտարարում են, որ մինչև վերջ դիմակայելու են իրենց վրա շարժվող թուրքական զինուժին:

Սիրիա/Ռուսաստան

Դուրս են բերում իրենց զինուժը որոշ հատվածներից (ըստ որոշ տեղեկությունների՝ Թալ Ռիֆաթից, ինչը բավական հետաքրքիր է), սիրիական բանակը տեղակայվում է Նաբլ և ազ-Զահրա բնակավայրերում՝ պաշտպանելու շիաներին:

ԱՄՆ

Դեռևս Մանբիջում են, բայց հետագայում հնարավոր է՝ այն ուղղակի հանձնեն Թուրքիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել