Առավոտյան շատ լուրջ տղերքի հետ սրճում էինք: Խոսում էինք ամեն ինչից, ներկայից, ապագայից, քաղաքական ուժերից, անխուսափելի զարգացման հեռանկարներից: Խոսեցինք բոլորի մասին՝ հատ առ հատ: Մեզ տեսանելի զարգացման հնարավոր սցենարները լավը չէին: Հեչ լավը չէին: Հիմա արդեն այդ խոսակցությունից ժամեր անց հիշեցի քննարկման մանրամասները: Մի բան հայտնաբերեցի՝ ոչ մի անգամ այսօր առավոտյան որևէ մեկս չենք արտաբերել Րաֆֆի անունը: Զրո: Ապագայի սցենարների կոնտեքստում՝ զրո:
... Ասեք, թող Գարինը Հայաստանի քաղաքացիություն ստանա: Ապագայի սցենարները լավը չեն: Թող մեզ հետ հավասար կիսի նոր իրականության պտուղները, որի ճարտարապետը իր հայրն է: Հա, Ստեփան Սաֆարյանը երկար-բարակ կարա բացատրի, որ այդպես չէ, ֆլան-ֆստան: Ստյոպա ջան, այդպես է: Րաֆֆին ուշ ա հասկանում. երկու տարուց երեկոյան ընտանեկան թեյի սեղանի շուրջ կխոստովանի միայն Արմինեին: Հաստատ:
Ասե՛ք, թող Գարինը քաղաքացիություն ստանա...



