Մինչ Արամ Սարգսյանը ծավալուն հոդվածներ է գրում, թե ինչու չի կարելի ահաբեկիչների հետ խաղեր տալ ու փորձել հաճոյանալ լյումպենացված կոնտինգենտին՝ սիլիբիլիներ անելով սասնածռական մասսաների հետ, «Ելք»-ի նիկոլական թևը մի հատ օֆ էլ չի անում իրենց կոլեգաների կարծիքի առնչությամբ ու մասնակցելու է ծռական «Հանուն Հայաստան պետության» կոչվող խեղկատակության կազմակերպած հանրահավաքին։ Տղերքը հա՛մ մեխին են խփում, հա՛մ նալին՝ հայտարարելով, որ իրենք մասնակցելու են, բայց որպես շարքային քաղաքացիներ։
Քաղաքագիտական տերմինաբանությունից դուրս սա կոչվում է մի քիչ հղի ձևանալ, ասել է, թե՝ սիրելի ահաբեկիչներ ու ահաբեկչության համակիր լյումպեններ, մենք Ձեր հետ ենք, չե՞ք տեսնում, միանում ենք Ձեզ փողոցում, բայց միևնույն ժամանակ, սիրելի՛ ադեկվատ համաքաղաքացիներ, մենք հո լրիվ չե՞նք միանում լյումպենների հետ, մենք մենակ կանգնելու ու լսելու ենք, հարթակից ելույթներ չենք ունենալու։
Իրականում, սա բավականին զավեշտալի է, ու որքան էլ տարօրինակ է, բայց Նիկոլը գնալով նմանվում է 2014 թվականի նմուշի Լևոն Զուրաբյանի՝ հանդես գալով որպես ազատ նայոմնիկ, ով պատրաստ է քաղաքական ու նյութական դիվիդենտներ քաղել ցանկացած ուժից՝ լինի դա ներիշխանական բևեռ, թե պոտենցիալ ահաբեկչություն սնուցող մարգինալիզացված ուժ։ Ինչպես ասվում է, գնի հարց է, սակայն ողջ հարցն այն է, թե արդյո՞ք Նիկոլենք ունեն այդքան ամրության ռեսուրս, որպեսզի կարողանան այսպիսի հաճախակի հաճախորդություններով մարսել դա։ Երբեմն տպավորություն է, որ Նիկոլը որոշել է ինչ հնարավոր է քաղել այս գումարումից, որովհետև մյուսին հաստատ չի լինելու։ Ալ կերպ ասած՝ քաղաքական կամիկաձության ու մարմնավաճառության յուրահատուկ խառնուրդի հետ գործ ունենք։