Ինքնասպանությունների հաճախակիացումը խիստ մտահոգիչ է: Խեղված ու անառողջ հասարակության մեջ դրանց թվի աճը տրամաբանական է, բայց անասելի ցավալի ու անհանգստացնող: Գրեթե ամեն օր տեղեկանում ենք համանման դեպքերի մասին: Միայն այսօր հայտնի դարձավ, որ Եղվարդում 8-րդ դասարանի աղջնակը փորձել է վերջ տալ կյանքին, իսկ 75-ամյա թոշակառուն ինքնասպան է եղել Վանաձորում: Սա լուրջ ահազանգ է բոլորիս: Չեմ ուզում քաղաքականացնել, բայց սոցիալական աղետալի ու թշվառ վիճակն ամենաուղիղ առնչությունն ունի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ համակարգի ու դրանցում ներգրավված պատասխանատուների հետ: Էլ ի՞նչ պետք է լինի, որ սթափեցնի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: