Մարդկային ճակատագրերի մասին առեղծվածային ու աղմկահարույց պատմություններ, անբացատրելի երևույթներ ու իրավիճակներ. ATV հեռուստաընկերության եթեր է վերադառնում ամենռեյտինգային նախագծերից մեկը՝ «Բյուրո համար 6»-ը, որի մասին BlogNews.am-ն իր ընթերցողներին արդեն պատմել է: Մարտի 9-ից մեկնարկող նոր եթերաշրջանը ևս հագեցած է լինելու էքստրեմալ ու անհավանական իրավիճակնրով: BlogNews.am-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Արթուր Զաքարյանը պատմել է նոր փոփոխությունների ու ամենառեյտինգային ռեալիթի շոուի ցուցանիշների մասին:
««Բյուրո համար 6»-ը գերազանցեց մեր բոլոր սպասելիքները, դրա մասին են փաստում, ռեյտինգային աղյուսակում գրանցված բարձր ցուցանիշները: Ու հենց այդ փաստից ոգևորվելով որոշեցինք սկսել նաև երկրորդ եթերաշրջանը: Առաջին եթերաշրջանում եղած նույնիսկ ամենափոքր խնդիրները այս անգամ շտկվել են, ընդլայնվել է աշխահագրական ընդգրկումը, ավելացվել են տեսագրման սարքերը, էքսպերտների քանակը, առաջին անգամ օգտագործել ենք հիպնոզ ու ունեցել ենք բավական բարդ նկարահանումներ: Ընդանհուր առմամբ կարող եմ ասել, որ երկրորդ եթերաշրջանը ավելի լավն է, քան առաջինը, որովհետև մարդկանց վստահությունն ու հետաքրքրությունը մեծացել է»:
Այս անգամ ևս հայտերի պակաս չի եղել ՝ ստացված 350 հայտերից ընտրվել են 12-ը, որոնք ըստ պոդյուսերի ավելի խորն ու գլոբալ են.« Այս անգամ ունենք նույնիսկ ապսուրդային պատմություներ, օրինակ Ավանի 5-րդ փողոցը, որտեղ 60-ից ավելի մարդ տեսախցիկի առջև և դրանից այն կողմ պատմում էին ինչ-որ տանը թափառող հոգիների ու կատարվող առեղծվային երևույթների մասին: Կան անձի երկվության մասին հաղորդումներ և այլն: Թեմաները բազմազան են ու շատ ավելի շատ են հաղորդումները, որոնց մասնակիցների թիվը 20-ից ավել են: Եթե խոսում ենք երևույթի մասին, ապա բացի հերոսներից , նրանց միանում են նաև հարևանները, բարեկամները՝ պատմությունը ավելի ամբողջական ներկայացնելու և ապացուցելու, որ նրանք իրոք ունեն այդ խնդիրը, ինչը նկարահանումների ընթացքն ավելի է բարդացնում»:
Արթուր Զաքարյանը վստահեցնում է՝ էքսպերտների աշխատանքն այս ընթացքում զուր չի անցել: Ռեալիթիի ֆորմատը տվել է ցանկալի արդյունքը, իրենց դիմած մարդկանցից շատերի խնդիրները լուծվել են.«Մարդիկ սիրում են մեր էքսպերտներին: Վստահորեն եմ ասում այս մասին, քանի որ օրվա ընթացքում ստանում ենք 100-ից ավելի զանգեր: Կան էքսպերտներ, որոնց այս եթերաշրջանում հեռուսատդիտողը չի տեսնի, հաշվի առնելով մեզ դիմած մարդկանց կարծիքը և փորձությունների ընթացքում առաջադրանքների կատարելը կամ չկատարելը և այլն»,- եզրափակեց Արթուր Զաքարյանը:
«Բյուրո համար 6»-ը եթերում կլինի յուրաքանչյուր ուրբաթ 21:30-ին: