Մարդկային ճակատագրերի մասին առեղծվածային  ու աղմկահարույց  պատմություններ, անբացատրելի երևույթներ ու իրավիճակներ, փակուղի ու հուսալքություն. BlogNews.am-ը ներկայացնում է բացառիկ մանրամասներ «Բյուրո համար 6»  հաղորդաշարի մասին, որը կոչված է մերկացնելու ճշմարտությունն ու ցրելու խավարը:

Պրոդյուսեր Արթուր Զաքարյանի խոսքով` հաղորդումն ավելի շատ հետաքննություն է հիշեցնում: Նախագծի համար ստեղծվել է հատուկ գրասենյակ-հեռուստատաղավար, որը կոչվում է «Բյուրո համար 6»: Հենց այստեղ էլ մեր հաղորդման հերոսները, դիմելով մեզ, ներկայացնում են իրենց հուզող հարցերը, որոնք կապված են  անբացատրիելի ուժերի հետ, որը սովորական մարդկային կյանքում հնարավոր չէ հասկանալ ու գիտակցել: Մեր մասնագետները գնում են ու փորձում հասկանալ իրավիճակն ու օգնում են գտնել խնդրի լուծումը: Պատմությունները տարբեր են՝ մեկի մոտ կարող է լինել սպանության դեպք, որը չի բացահայտվել, մյուսի մոտ  հոգիներն են խաթարում տան հանգիստ մթնոլորտը: Կան պատմություններ էլ, որտեղ կորած մարդկանց էքստրասենսները փորձում են գտնել՝ պարզելով ողջ են, թե ոչ, Հայաստանում են, թե ուրիշ վայրում: Թեմաները տարբեր են»:

Արթուր Զաքարյանը նշեց, որ հերոսներին գտնելու խնդիր չեն ունեցել: Սոցիալական կայքերում տեղադրված հայտարարությանը մարդիկ միանգամից են արձագանքել. «Մի քանի օրվա ընթացքում աննխադեպ թվով հայտեր  ստացանք: Մասնակցել ցանկացող 100-ից ավել մարդկանցից ընտրվել են նրանք, ում օգնությունն առավել հրատապ էր պետք»:

1

3

4

5

«Երբ ամիսներ առաջ սկսեցինք աշխատել նախագծի վրա, չէինք էլ պատկերացնում, որ այն այսքան մասշտաբային կլինի: Նախագծի հեռուստատեսային պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը, երկար տարիներ գործ ունենալով իրական մարդկային ճակատագրերի հետ, վստահեցնում էր, որ «Բյուրոյում» ներկայացված հարցերի պատասխանները շատ ավելի բազմակողմ ու խճճված են լինելու դեպքի վայրում, ու նա իրավացի էր: Այսպիսով՝ նախատեսված 2-3 ժամ տևող նկարահանումները վերածվեցին օրերի ու նույնիսկ ամիսների»:

Պրոդյուսերը վստահեցնում է՝ Հայաստանի Հանրապետությունում դեռ այսպիսի նախագիծ չի եղել: «6-րդ զգայարանի» աշխատակազմը ստեղծել է մի բան, որը նման չէ այլ ծրագրերի. «Սա միջազգային ֆորմատ չէ, ամբողջ աշխարհում այսպիսի բան գոյություն չունի: Գաղափարն ամբողջությամբ մերն է: Նկարահանումներն  իրականացվել են գրեթե բոլոր մարզերում: Հասել ենք նույնիսկ ամենահեռավոր գյուղերը: Մենք չենք սահմանափակվել միայն Երևանով: Կապ չունի, թե մեր հերոսները որքան հեռու են ապրում, եթե նրանց պետք էր  օգնել, մենք հաշվի չենք առել տարածությունը»:

6

7

8

9

Կա էքստրասենսների խումբ, որոնց թիվը 10-ից ավելի է, բայց յուրաքանչյուր հաղորդման մեջ ներառվել են կոնկրետ ուղղվածությամբ մասնագետներ, որոնք թեմային տիրապետում են. «Հիրոմանտ, շաման, աստրոլոգ, էզոթերիկ ու այլ մասնագետներ են ընդգրկված, բայց անուներ չեմ ուզում տալ, դա թող եթերային գաղտնիք մնա: Միայն կարող եմ ասել, որ հեռուստադիտողը կրկին կտեսնի սիրելի դեմքերին և ոչ միայն»:

Հաղորդաշարն իրականում ռեալիթի է, որը նկարահանվել է ամենատարբեր տեսագրող սարքերով: Պրոդյուսերի խոսքով՝ հաղորդման բյուջեն կազմում է մի քանի տասնյակ միլիոն. «Յուրաքանչյուր թեմա նկարահանվում է շատ ավելի երկար, թեմաներ կան, որոնց նկարահանումը տևել է 3 ամսից ավելի: Եղել է նաև փորձաշրջան, երբ մեր մասնագետն աշխատել է, հետո անցել է ինչ-որ ժամանակ, ու նորից գնացել, ստուգել են, թե ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում: Նախագծի համար վերցրել ենք հատուկ ավտոմեքենա, որը կահավորված  է համապատասխան տեխնիկայով: Եղել են դիալոգներ, որոնք նկարահանված են հենց այդ մեքենայում: Իրականում շատ դժվար է այս ամենի իրագործումը: Նկարահանումները մի տարածքում չեն, և չունենք ժամային որևէ  սահմանափակում:  Հերոսը մեզ դիմել է, օրինակ, գիշերվա ժամին, ու մենք պարտավոր ենք եղել կազմակերպել նկարահանումը: Հաշվի առնելով թեմաների սպեցիֆիկան՝ օգտագործվել են հատուկ տիպի տեխնիկաներ, որոնք հեռուստատեսային ոլորտում չեն օգտագործվում»:

10

11

12

13

Արթուր Զաքարյանի կարծիքով՝ այսօր հեռուստադիտողին գրավում է այն, ինչն իրական է ու առօրեական. «Մեր   հերոսների մասին պատմությունները փակ չեն, դրանց մասին գիտեն և՛ նրանց բարեկամները, և՛ հարևանները:  Ցանկացած ֆորմատի հեռուստատեսային հաղորդման հաջողության գաղտնիքն անկեղծության մեջ է: Կարծում եմ՝ այդ անկեղծությունը կտա այն արդյունքը, որին սպասում ենք: Ինչ-որ տեղ ինձ թույլ կտամ ասել, որ նույնիսկ կգերազանցի «6-րդ զգայարանի» հաջողությունը»:

Հաղորդման առաջին եթերաշրջանը բաղկացած է 8 պատմությունից: Կան նախնական  պայմանավորվածություններ նաև 2-րդ և 3-րդ եթերաշրջանների հետ կապված:

«Բյուրո համար 6»-ը «ԱԹԻՎԻ» հեռուստաընկերության ու «Պանարմենիան ԹԻՎԻ»-ի եթերում կլինի նոյեմբերից:  Այն հասանելի կլինի նաև համացանցում. «Ի տարբերություն շատ այլ նախագծերի՝ մենք ի սկզբանե շեշտը դրել ենք հաղորդման ինտերնետային տարբերակի վրա: Լինելու է կայք` www.buro6.am, որտեղ հնարավոր կլինի դիտել ոչ միայն հաղորդման կրկնությունները, այլև կազմակերպելու ենք շփում օնլայն հեռարձակման միջոցով»:

14

15

16

17

18

19

20

21

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել