Ուզում եմ շնորհակալ լինել բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատեցին տարիներիս աշխատանքը, շնորհակալ եմ բարձր գնահատանքի համար: Շնորհակալ եմ ընկերներիս, բարի կամեցողներիս, որոնք սրտաբուխ շնորհավորանքներով շարունակում եմ ինձ պարգևատրել, որովհետև նրանցից յուրաքանչյուրի բարի ու անկեղծ խոսքն ինձ համար անգին պարգև է: Իսկ «Char u naxanz» մարդկանց կասեմ հետևյալը․ մոռացել եք անգամ, որ այսօր տոն է, որ այսօր պիտի ձեր մայրերին, քույրերին և կանանց տաք բարություն, ջերմ խոսքեր, փոխարենը ձեր ներսի մաղձը շպրտում եք մի մարդու վրա, ով նույնպես կին է, մայր և դուստր: Եթե իմանամ, որ ձեր մեջ կուտակված թույնն ինձ վրա թափելը կօգնի ձեզ ձեր շրջապատի կանանց մի քիչ ավել երջանկացնել և ուշադրության արժանացնել, պատրաստ եմ ինձ վրա կրել ձեր «ագրեսիան»:
Հգ․ 1․ Մամ ջան, իմ հաղթանակները քոնն են, ես երջանիկ եմ, հպարտ և Աստծուն շնորհակալ, որ ունեմ քեզ, դու իմ հենարանն ես, իմ պաշտպանը, իմ լուսավոր կետը, ինձ թևեր տվողը, շնորհավոր լինի տոնդ:
Հգ․ 2․ Շնորհավորում եմ բոլոր կանանց` մաղթելով առողջություն, սեր և տոկունություն: Ես համոզվել եմ, որ կայացած կանայք դժվարին պահերին անշահախնդիր աջակցում են միմյանց: