Բարգավաճ Հայաստանը, ինչպես միշտ, նորից խառնում ա սաղ: Ժողովուրդ, մի հատ դուրս եկեք Երևանի փողոցներ, մասնավորապես Կենտրոն: Ի՞նչ ա կատարվում: ԲՀԿ-ն Աբովյանից գազելներով ու ավտոբուսներով մարդկանց տեղափոխում ա Երևան` իրենց միտինգին մասնակցելու համար: Լավ չեմ հասկանում, բա էլ ինչի՞ եք երևանցիներին ընտրակաշառք բաժանում, եթե պետք ա Աբովյանից ու հարակից շրջաններից մարդիկ բերեք: Չեք սովորում էլի, հո զոռով չի: Ու վատն էլ էն ա, որ այդ ամենն անում ա բացահայտ, առանց անհարմար զգալու: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ԲՀԿ-ն սպառել ա հասարակական վստահությունը, որ ուներ: Պարզապես երևանցուն էլ չեք կարողանում խաբել.... Բարի միտինգ Երևանում... աբովյանցիների հետ....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



