Araratnews.am-ը գրում է.

Կառավարությունն այսօր կորոշի Ավստրալական Միության, Նոր Զելանդիայի, Սինգապուրի Հանրապետության, Կորեայի Հանրապետության քաղաքացիների համար 2018 թվականի մարտի 19-ից սահմանել առանց մուտքի վիզայի ռեժիմ: Կառավարության համապատասխան որոշման նախագիծը  գործադիր մարմնին  կներկայացնի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Որոշման ընդունումը թույլ կտա վերոհիշյալ պետությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Դա ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգևոր և պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության մի շարք նոր ոլորտների ուրվագծման և զարգացման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել