Երբ այս կինը մտավ քաղաքականություն, ընկերներիս նեղ շրջանակում ասացի՝ «Այս կինը պետք է տանը բլինչիկ թխեր ու վաճառեր, բայց խնդրեմ՝ մտել է քաղաքականություն»: Ընկերներս հռհռացին ու վե՛րջ, ինչպես ողջ ազգն է շարունակում հռհռալ նման կերպարների վրա, բայցեւ՝ շարունակում է հանգիստ պառկել ու քնել:
Սրան նորից չէի հիշի, եթե պատահաբար աչքովս չընկներ ՕԵԿ փոխնախագահի հայտարարությունը, որն, ասում են՝ արել է ԱԺ ամբիոնից:
Ահավասիկ. «Իմ հայտարարությունը վերաբերում է Մալաթիա տոնավաճառի վերջերս բարձրացված խնդրին: Ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում մարդիկ այլևս աշխատել չեն կարող: Մեզ ստորագրությամբ դիմել են Մալաթիա տոնավաճառի բազմաթիվ աշխատակիցներ՝ բողոքելով վարձակալած տարածքների բարձր վարձավճարների դեմ»:
Հարցն այն չէ, որ ՕԵԿ-ը նման խնդիրները հրապարակավ բարձրացնելու առումով ուղղակի բլեֆ է անում բոլոր նախընտրական շրջաններում, իսկ հետո մոռանում է լուծել այդ խնդիրները:
Զարմանում եմ, թե ինչպես է Բիշարյանին հաջողվել քիչ թե շատ գրագետ տեքստ «գրել»:
Ի դեպ, նա մանկավարժական գիտությունների թեկնածու է, բայց ընդամենը տարիներ առաջ մեկ բառի մեջ թույլ էր տալիս երկու ուղղագրական սխալ:
Օրինակ՝ «խուճապ» բառը գրում էր՝ «խուչափ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել