Razm.info-ն գրում է.

Մարտի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդին ուղղված իր ամենամյա ուղերձում խոսել էր նաև անվտանգության խնդիրների մասին։ Իր ելույթի մի մասը Պուտինը նվիրել էր Ռուսաստանում արտադրված և արտադրվելիք նոր զինատեսակներին, որոնք իր իսկ խոսքերով, «ուղղակի ֆանտաստիկա են»:

Փորձենք անդրադառնալ ներկայացված զինատեսակներին։ Նախ նշենք, որ իրականում բավականին դժվար է հասկանալ, թե Պուտինի խոսքում որ մասն էր բլեֆը, իսկ որն էր իրականը։ Այնուամենայնիվ կարծում ենք, որ հնարավոր է կողմնորոշվել, թե ինչը կարող ենք ավելի հավաստի համարել, իսկ ինչին վերաբերվել որոշակի թերահավատությամբ։

«ՍԱՐՄԱՏ» ՄԻՋՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌ

Ներկայացնելով այս հրթիռը, ՌԴ նախագահը նշել էր, որ այն փոխարինելու է Р-36М «Վոեվոդա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին։ Ըստ Պուտինի՝ հրթիռը «կունենա անսահմանափակ հեռահարություն» և կկարողանա թիրախներին հասնել ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային բևեռներով։

Նույն պնդումը դեռևս 2014 թ. արել էր նաև ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը, որը նշել էր, որ «Սարմատը կարող է թռնել հարավային և հյուսիսային բևեռներով՝ շրջանցելով ցանկացած հակահրթիռային պաշտպանություն»: Ըստ ՌԴ ՊՆ տեղակալի՝ հրթիռը կարող է տեղ հասցնել մինչև 10 անհատական ուղղորդման միջուկային մարտագլխիկ: Հեռահարության մասին որևէ բան այն ժամանակ էլ չէր նշվում, սակայն եթե Հարավային բևեռով թիրախներին հասնելու տեղեկությունը հաշվի առնենք, ապա դա նշանակում է, որ Սարմատ հրթիռը պիտի կարողանա մոտ 30-35 հազար կիլոմետր թռնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել